Նորություններ
Պատահարներ
Հրդեհ վագոն-տնակում. տուժածներ չկան
19:58 / 14.02.2020

Փետրվարի 14-ին, ժամը 14:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում այրվում է բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել՝ 15:40-ին:
Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի թիվ 5 հասցեում գտնվող շինարարական հրապարակում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ (27 քմ)՝ կենցաղային իրերով: