Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին. տուժածներ չկան

11:25 / 14.02.2020



Փետրվարի 13-ին, ժամը 20:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C-180» (վարորդ՝ Սևակ Հ.) և «ՎԱԶ-2103» (վարորդ՝ Վահե Ս.) մակնիշների ավտոմեքենաները և մոտ 15 մ սահելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում. տուժածներ չկան:

Փրկարարները «Mercedes C-180» և «ՎԱԶ-2103» մակնիշների ավտոմեքենաները դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին