Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Վանաձոր քաղաքում. տուժածներ չկան

18:27 / 21.02.2020



Փետրվարի 21-ին, ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Ռուսթավի փողոցում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուսթավի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 15։58-ին։ Քարե շինությունում այրվել են մուտքի դուռը, 2 պատուհան, 1 բազմոց և առաստաղը՝ մասամբ (մոտ 4 քմ)։

← Վերադառնալ ցուցակին