Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդի խճուղում. տուժածներ չկան

19:17 / 25.02.2020

Փետրվարի 25-ին, ժամը 09:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Grand» (վարորդ՝ Կարապետ Ղ., ծնված 1987 թ.) և «Lexus GX460» (վարորդ՝ Տիգրան Խ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք և հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել «Mitsubishi Grand» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել «Lexus GX460» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին