Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Քաջարան քաղաքում. տուժածներ չկան

08:37 / 26.02.2020

Փետրվարի 26-ին, ժամը 02:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Բակունցի փողոցի թիվ 4 շենքի 8-րդ հարկի բաց պատշգամբում հրդեհ է բռնկվել: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 02:52-ին: Բնակարաններից մեկի բաց պատշգամբում այրվել են հագուստի կտորներ և փայտե կառուցատարր (մոտ 0,5 քմ):

← Վերադառնալ ցուցակին