Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Աբովյան քաղաքում. տուժածներ չկան

17:25 / 27.02.2020



Փետրվարի 27-ին, ժամը 14:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում բռնկվել է ձիթայուղի տակառ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:47-ին, մարվել՝ 15:08-ին: Այրվել են Կոտայքի փողոցի 1/76 հասցեում գտնվող անգարի պատը (մոտ 20 քմ) և բուսայուղ՝ մոտ 50 հատ 20 լ և 8 հատ 200 լ տարողությամբ մետաղե տարաներում:

← Վերադառնալ ցուցակին