Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ապամոնտաժել են կառուցատարրերը

17:30 / 27.02.2020

Փետրվարի 27-ին, ժամը 13:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցի 15ա շենքի տանիքի փայտյա կառուցատարրերն ուժեղ քամուց պոկվել են, առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի տանիքի փայտյա կառուցատարրերը (5 հատ) պոկվել և կախվել են:

Փրկարարներն ապամոնտաժել են կախված կառուցատարրերը:

← Վերադառնալ ցուցակին