Նորություններ

Պատահարներ

Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

19:20 / 27.02.2020

Փետրվարի 27-ին, ժամը 14:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծավան-Տաշիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին նկատվել է հրդեհի օջախ. այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։00-ին, մարվել՝ 17։25-ին-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

← Վերադառնալ ցուցակին