Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից

08:55 / 28.02.2020

Փետրվարի 28-ին, ժամը 07:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասում էլեկտրական սյունն ընկել է երթևեկելի գոտի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավթաշեն 4-րդ թաղամասում՝ ոստիկանության ներքին զորքերի մոտակայքում, ինտերնետի սյուն է ընկել երթևեկելի գոտի:

Փրկարարները հեռացրել են սյունը ճանապարհի երթևեկելի հատվածից:

← Վերադառնալ ցուցակին