Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Որոտան գյուղի մոտակայքում. այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

16:08 / 13.03.2020



Մարտի 13-ին, ժամը 07:40-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի 4 փրկարար ծառայող:

Հրդեհը մարվել է ժամը 16:00-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ: 

Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:43-ին: Հրդեհն ընդգրկում է մոտ 10 հա բուսածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են անտառտնտեսության 8 աշխատակից և ազատ հերթափոխից 30 հրշեջ-փրկարար:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են, և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

← Վերադառնալ ցուցակին