Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Վազաշեն գյուղում. այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ

16:15 / 13.03.2020



Մարտի 13-ին, ժամը 09:00-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի մոտակայքում բռնկված հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից 5 փրկարար ծառայող:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից և Վազաշեն գյուղի 25 բնակիչ:

Հրդեհը մարվել է ժամը 16:10-ին: Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ:
 

Հիշեցնենք, որ մարտի 12-ին, ժամը 14:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:15-ին: Հրդեհն ընդգրկում է մոտ 20 հա մացառուտ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից 6 փրկարար ծառայող, 4 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից և գյուղի 5 բնակիչ:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

← Վերադառնալ ցուցակին