Նորություններ

Պատահարներ

Շղթայական ավտովթար Կենդանաբանական այգու մոտակայքում

16:02 / 13.03.2020



Մարտի 13-ին, ժամը 08:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կենդանաբանական այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lincoln» (վարորդ՝ Գևորգ Հ.), «Mercedes Viano» (վարորդ՝ Կամո Բ.), «Ford» (վարորդ՝ Գրիգոր Ա.), «Kia Forte» (վարորդ՝ Սուրեն Ա.) և «Mercedes E320» (վարորդ՝ Արշավիր Ա.)  մակնիշների ավտոմեքենաները:

«Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Գոհար Գ. (ծնված 1991 թ.) և Աիդա Բ. (ծնված 1967 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

← Վերադառնալ ցուցակին