Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սեբաստիայի փողոցում

22:10 / 13.03.2020

Մարտի 13-ին, ժամը 18:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Տիգրան Ա.) և «Mercedes-Benz E350» (վարորդ՝ Ֆելիքս Ա.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով: Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին, այնուհետև տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ մինչ շտապօգնության մոտենալը:

Տուժածներ Անդրանիկ Հ.-ն, Գյուլնարա Ա.-ն, Արուսիկ Մ.-ն, Կարինե Ա.-ն, Սուսաննա Ա.-ն, Տիգրան Ա.-ն և Ռուզաննա Գ.-ն հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Արուսիկ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ կայուն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին