Նորություններ

Պատահարներ

Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը

19:10 / 13.03.2020

Մարտի 13-ին, ժամը 12:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարկվարտի փողոցի թիվ 85/1 շենքի բնակարաններից մեկում գազի բալոնից առկա է արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը։

Հրդեհը մարվել է ժամը 12:29-ին:

← Վերադառնալ ցուցակին