Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Լուկաշինի փողոցում

19:48 / 13.03.2020



Մարտի 13-ին, ժամը 14:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուկաշինի փողոցի վերջնամասում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:32-ին, մարվել՝ 14:45-ին: Այրվել են հնամաշ անվադողեր (12 հատ) և կուտակած աղբ (մոտ 4 խմ):

← Վերադառնալ ցուցակին