Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ծառերը հեռացրել են ավտոճանապարհից

09:48 / 14.03.2020

Մարտի 14-ին, ժամը 02:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին՝ Պուշկինի լեռնանցքում, ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոճանապարհի երթևեկելի հատվածում կտրված և ընկած է 4 ծառ (2 բոխի և 2 սոճի)։

Փրկարարները ծառերը հեռացրել են ավտոճանապարհից՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

← Վերադառնալ ցուցակին