Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի մոտակա ձորակը

20:20 / 15.03.2020

Մարտի 15-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ձորում կա կողաշրջված ավտոմեքենա. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի մոտակա ձորակը:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին