Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 7.2 հա տարածք

08:30 / 16.03.2020

Մարտի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ մոտ 0.4 հա,

Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Ներքին Գիրաթաղ գյուղում՝ մոտ 200 քմ,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 4000 քմ, Իջևան քաղաքում՝ մոտ 2000 քմ, Այգեձոր գյուղում՝ մոտ 6 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին