Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Խարբերդ գյուղում. տուժածներ չկան

08:50 / 16.03.2020

Մարտի 15-ին, ժամը 23:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում. ներսում կա ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խարբերդի ամառանոցների 2-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակի դիմաց:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:19-ին, մարվել՝ 01:00-ին:

Այրվել են խորդանոցը (մոտ 10 քմ), ներսում գտնվող 0,5 քմ վառելափայտ և «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի հետնամասը:

← Վերադառնալ ցուցակին