Նորություններ

Պատահարներ

Հրդեհ խանութի պահեստում. տուժածներ չկան

19:05 / 16.03.2020

Մարտի 16-ին, ժամը 16:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Ինեսսա» խանութ-սրահի պահեստում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:03-ին: Պարզվել է, որ մասնակի ջերմահարվել են Նոր Խարբերդ գյուղի 35-րդ փողոցի թիվ 5 մթերային խանութի պահեստի կախովի առաստաղը (մոտ 15 քմ), 1 պաղպաղակի սառնարան և 50 բուսայուղի տարա:

← Վերադառնալ ցուցակին