Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին

23:08 / 16.03.2020

Մարտի 16-ին, ժամը 21:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Շ., ծնված 1986 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ սահելով հայտնվել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծային-կայարանային միավորման մոտ 42-րդ կմ-ին։ 

Փրկարարները տուժածներ Արթուր Շ.-ին և Խաչատուր Հ.-ին պատգարակով բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

← Վերադառնալ ցուցակին