Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.1 հա տարածք

12:00 / 23.03.2020

Մարտի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ,

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 1000 քմ, Գուսանագյուղ գյուղում՝ 7000 քմ,

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում՝ 2500 քմ և 50 խաղողի վազ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին