Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմի տանիքում

13:00 / 23.03.2020



Մարտի 23-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Էջմիածին քաղաքի և Մարգարա գյուղի խաչմերուկի Արդյունաբերական հանգույց 4 հասցեում գտնվող անասնագոմի (մոտ 1100 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:13-ին, մարվել՝ 10:35-ին: Այրվել են անասնագոմի տանիքից 30 քմ հատված և մոտ 1500 քմ խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին