Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Բաղրամյան գյուղում. այրվել է անասնակեր

17:15 / 23.03.2020



Մարտի 23-ին, ժամը 12:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի տներից մեկի հարևանությամբ այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:14-ին, մարվել՝ 14:16-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր:

← Վերադառնալ ցուցակին