Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայում

09:15 / 24.03.2020



Մարտի 24-ին, ժամը 00:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 81 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Նարեկ Բ., ծնված 1996 թ.) և «ՎԱԶ-21014» (վարորդ՝ Նարեկ Գ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը՝ մինչ ՃՈ աշխատակիցների մոտենալը:

← Վերադառնալ ցուցակին