Նորություններ

Պատահարներ

Շահումյան գյուղում այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ

18:25 / 24.03.2020



Մարտի 24-ին, ժամը 15:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի ուղեկալում այրվում է խոտածածկ տարածք: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել՝ 16:20-ին: Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին