Նորություններ

Պատահարներ

Այրվել են փայտյա կառուցատարրեր

09:00 / 25.03.2020

Մարտի 24-ին, ժամը 19:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի տարածքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել` 19:52-ին: Այրվել են շարժական մետաղական տնակի (մոտ 15 քմ) ներսի փայտյա կառուցատարրերը և կենցաղային իրեր:

← Վերադառնալ ցուցակին