Նորություններ

Պատահարներ

Սպիտակ քաղաքում այրվել է չբնակեցված տնակ

09:11 / 25.03.2020



Մարտի 24-ին, ժամը 20:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստանի փողոցում այրվում է չբնակեցված տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին, մարվել՝ 21։45-ին։ Չբնակեցված տնակն (մոտ 18 քմ) ամբողջությամբ այրվել է:

← Վերադառնալ ցուցակին