Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արտաշիսյան փողոցում. տուժածներ չկան

12:30 / 26.03.2020

Մարտի 25-ին, ժամը 22:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Հրանտ Հ.), «Opel Vectra» (վարորդ՝ Դավիթ Գ.), «Opel Astra» (վարորդ՝ Արտյոմ Ս.), «Peugeot 308» (վարորդ՝ Քնարիկ Ս.) և «Volkswagen» (վարորդ Արմեն Հ.) մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին