Նորություններ

Պատահարներ

Արզական գյուղում այրվել է տնակ

09:35 / 27.03.2020

Մարտի 26-ին, ժամը 15:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին, մարվել՝ 15:56-ին: Այրվել են տնակի պատի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ) և մոտ 350 քմ խոտածածկույթ:

← Վերադառնալ ցուցակին