Նորություններ

Պատահարներ

Այրվել է ավտոմեքենա. տուժածներ չկան

15:20 / 28.03.2020



Մարտի 28-ին, ժամը 13:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի վարչական հողամասերից մեկում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա:

← Վերադառնալ ցուցակին