Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է դի

16:40 / 03.04.2020

Ապրիլի 3-ին, ժամը 14:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի պատուհանից նկատել են, որ բնակիչը մահացել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով. ներսում հայտնաբերվել է Ղուկաս Լ.-ի (ծնված 1932 թ.) դին:

← Վերադառնալ ցուցակին