Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ընկել է գետի մեջ

17:40 / 05.04.2020

Ապրիլի 5-ին, ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Գ.) հայտնվել է Ձորագետ գետի մեջ։

Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան։

← Վերադառնալ ցուցակին