Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը

10:47 / 06.04.2020

Ապրիլի 6-ին, ժամը 02:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48/3-ի շենքի բնակարաններից մեկից (բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին) ջրալցվում է մեկ այլ բնակարան:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի բնակիչը (Սաթենիկ Պ., ծնված 1940 թ.) արթնացել և բացել է բնակարանի դուռը:

Փրկարարները դադարեցրել են բնակարանի ջրամատակարարումը:

← Վերադառնալ ցուցակին