Նորություններ

Պատահարներ

Այրվել են բեռնատարի անիվների արգելակման կոճղակները

10:50 / 07.04.2020

Ապրիլի 7-ին, ժամը 01:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է բեռնատար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել՝ ժ.01:59-ին: Այրվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի հետևի անիվների արգելակման կոճղակները:

 

← Վերադառնալ ցուցակին