Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել են դի

09:15 / 07.04.2020

Ապրիլի 6-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքի հատակին հայտնաբերել Նոդար Ս.-ի (ծնված 1955 թ.) դին: 
 

 

← Վերադառնալ ցուցակին