Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին

09:35 / 07.04.2020

Ապրիլի 6-ին, ժամը 15:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «BYD» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ս., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Սոֆիկ Ս.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Ուղևորը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների մոտենալը:

← Վերադառնալ ցուցակին