Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

09:28 / 13.04.2020

Ապրիլի 12-ին, ժամը 19:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Լանջանիստ ավտոճանապարհի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակի եզրին. առկա է ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լանջանիստ գյուղի սկզբնամասում՝ ոլորանների մոտակայքից, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Մ., ծնված 1978 թ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված. տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին