Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան սահել է դեպի ձորը. տուժածներ չկան

11:10 / 13.04.2020

Ապրիլի 13-ին, ժամը 09:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սաշիկ Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 5 մ սահել դեպի ձորը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին