Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3 հա տարածք

10:00 / 16.04.2020

Ապրիլի 15-16-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Ավան վարչական շրջանում՝ մոտ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 200 քմ,

Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարին՝ 2000 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1 հա, Ստեփանավան քաղաքում՝ 5000 քմ, Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին՝ մոտ 400 քմ,

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 500 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 200 քմ,

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ մոտ 1 հա:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին