Նորություններ

Պատահարներ

Մասամբ այրվել է փայտյա կրպակ

10:40 / 16.04.2020

Ապրիլի 15-ին, ժամը 17:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում այրվում է չգործող փայտյա կրպակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։58-ին, մարվել՝ 18։16-ին։ Այրվել է փայտյա կրպակը մասամբ՝ մոտ 6 քմ:

← Վերադառնալ ցուցակին