Նորություններ

Պատահարներ

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

13:00 / 12.05.2020

Մայիսի 12-ին, ժամը 08։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի  հեռուստաաշտարակից դեպի Սարի-թաղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ներսես Ց․, ծնված 1954 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Նվեր Ա․, ծնված 1991 թ.), այնուհետև «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է մայթի և կիսակառույց շինության տանիքի վրա. վերջինիս հարևանությամբ կայանած «Nissan» (վարորդ՝ Խաչիկ Վ․) և «Honda» մակնիշների ավտոմեքենաների վրա նկատվել են շինանյութի կտորներ (ենթադրվում է պոկվել են կիսակառույց շինությունից): 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Նվեր Ա-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին