Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նորագավիթ թաղամասում․ կա տուժած

17:00 / 12.05.2020

Մայիսի 12-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ՝ Վարդգես Հ․, ծնված 1977 թ.), «Mercedes Е 350» (վարորդ՝ Համազասպ Ա․) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Արմեն Բ․) մակնիշների ավտոմեքենաները: «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Բ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

← Վերադառնալ ցուցակին