Նորություններ

Պատահարներ

Խոհանոցի գույքն ամբողջությամբ այրվել է

11:10 / 13.05.2020

Մայիսի 13-ին, ժամը 08:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իոսիֆյան փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ հրշեջ ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։06-ին, մարվել՝ 09։13-ին։ Խոհանոցի գույքն ամբողջությամբ այրվել է։

← Վերադառնալ ցուցակին