Նորություններ

Պատահարներ

Դժբախտ պատահար Գեղարքունիքի մարզում

09:15 / 13.05.2020

Մայիսի 12-ին, ժամը 15։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում կարտոֆիլի հոր է փլուզվել, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող կարտոֆիլի հորը (մոտ 6 քմ մակերեսով և 2․5 մ խորությամբ)․ Ավետիք Շ․-ն (ծնված 1981 թ․), Նորիկ Շ․-ն (ծնված 1991 թ․), Անի Ա․-ն և Նվեր Շ․-ն (ծնված 1968 թ․) գտնվել են հորում։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով դուրս են բերվել հորից․ Նվեր Շ․-ն մահացել է։

← Վերադառնալ ցուցակին