Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ռուբինյանց փողոցում․ տուժածներ չկան

13:30 / 20.05.2020

Մայիսի 20-ին, ժամը 09:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցում՝ «Իդեալ համակարգ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Lexus GX» (վարորդ` Էդիկ Ս., ծնված 1959 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Կարեն Հ․, ծնված 1984 թ․) և «Lexus IS» (վարորդ՝ Բորիս Ա․, ծնված 1998 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։  

Փրկարարները ուղղել են «Lexus IS» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և սահմանազատել տարածքը։

← Վերադառնալ ցուցակին