Նորություններ

Պատահարներ

Վարդենիս քաղաքում այրվել է անասնակեր

15:08 / 20.05.2020

Մայիսի 20-ին, ժամը 12:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողո­ցում՝ էլեկտրական ենթակայանի մոտ այրվում է կուտակված անասնակեր:   

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ․ Համբարձումյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի դիմաց։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։59-ին, մարվել՝ 14։24-ին։ Այրվել են մոտ 60 հակ անասնակեր և մոտ 24 քմ գոմաղբ։

← Վերադառնալ ցուցակին