Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Զոլաքար գյուղում

09:27 / 21.05.2020

Մայիսի 20-ին, ժամը 16։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զոլաքար գյուղի 3-րդ փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։02-ին, մարվել՝ 17։35-ին։ Այրվել է մոտ 50 հակ կուտակած անասնակեր։

← Վերադառնալ ցուցակին