Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում

09:59 / 21.05.2020

Մայիսի 21-ին, ժամը 01։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mazda» (վարորդ՝ Հրաչյա Ս․, ծնված 1990 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Ռոման Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ժենյա Ա․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

← Վերադառնալ ցուցակին