Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

10:00 / 21.05.2020

Մայիսի 21-ին, ժամը 07:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե եկեղեցու» հետնամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսսի-լե-Մուլինո փողոցի թիվ 3 հասցեում գտնվող «Range Rover» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:34-ին, մարվել՝ 07:51-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

← Վերադառնալ ցուցակին